Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից օգոստոսի 3-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի կին եւ հայտնել, որ իրենց բակում վիրավոր մարդ է ընկած:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Նոր Արտամետ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել է 42-ամյա  Միքայել Ճաղարյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքի հետքով:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: