Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Բերբել Բասը կիրակի Կիեւում հանդիպել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հարգելու Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը, քննարկելու սպառազինության հարցերը եւ ԵՄ անդամկցությանը հավակնելու Ուկրաինայի ձգտումը , հաղորդում է Reuters-ը:

Զելենսկին հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից ծանր սպառազինության մատակարարումների հաստատման հասնելն իր երկրի առաջնահերթություններից է:

Նա նաեւ խնդրել է Բասին եւ Բունդեսթագին աջակցել Ուկրաինային՝ ԵՄ անդամակցության հասնելու հարցում:

Բասը Rheinische Post գերմանական պարբերականին հայտնել է, որ «վստահեցրել է Զելենսկուն համերաշխության եւ Գերմանիայի մշտական աջակցության հարցում»:

«Մենք պայմանավորվել ենք, որ խաղաղությունը չպետք է Ռուսաստանի թելադրանքով լինի, խաղաղություն՝ արդար համաձայնագրի սկզբունքով»,- ասել է նա: