Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամները, ՔՊ-ական պատգամավորները ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակի» զբոսայգի եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այստեղ են նաեւ տարբեր երկրների դեսպաններ:
Հաղթանակի զբոսայգում փոքր միջոցառում է նախատեսված:
Նշենք, որ Հաղթանակի զբոսայգում եւ այգու հենց մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել զբոսայգի: Թույլ չեն տալիս ներս մտնել նաեւ լրագրողներին:











