Javelin հակատանկային հրթիռային համակարգեր արտադրող Lockheed Martin-ը հայտարարել է արտադրությունը կրկնապատկելու պլանների մասին։ Այս մասին CBS-ի հետ զզրույցում ասել է ընկերության ղեկավար Ջիմ Թայքլեթը։
Այս պահի գործարանների հզորությունը տարեկան 2.1 հազար միավոր է, ակնկալվում է, որ արտադրությունը կհասնի 4 հազարի։
Թայքլեթը նշել է, որ գործընթացը կարող է մի քանի ամսից մինչեւ երկու տարի տեւել: Նա նշել է, որ ընկերությունն այժմ անհրաժեշտ գործիքներ է գնում, աշխատում է մատակարարների հետ եւ ֆինանսավորում արտադրության ընդլայնումը։
Lockheed Martin-ի ղեկավարը հավելել է, որ ժամանակակից զենքերը, ինչպիսիք են Javelin-ը կամ Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգը, պահանջարկ կունենան նույնիսկ Ուկրաինայի շուրջ հակամարտության ավարտից հետո, ուստի ընկերությունը չի վախենում, որ իր արտադրանքն ավելորդ կլինի: .
Թայքլեթը նշել է, որ աշխարհում դեռ մի շարք հակամարտող տարածաշրջաններ կան, ինչպիսիք են Իրանը կամ Հյուսիսային Կորեան։ «Ուստի մենք ցանկանում ենք համոզվել, որ կարող ենք մեր դաշնակիցներին եւ մեր երկրին տրամադրել, այն, ինչ նրանց պետք է պաշտպանության համար»,- եզրափակել է նա։





























