Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսան լքում է պաշտոնը տնտեսական ճգնաժամի եւ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Շրի Լանկայի Ada Derana տեղեկատվական պորտալը։

Նրա խոսքով՝ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել իր եղբորը՝ նախագահ Գոտաբայ Ռաջապաքսային։