ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, երկուշաբթի Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը։

Հանդիպումը եզրափակել է մայիսի 5-ին մեկնարկած նրա եվրոպական շրջագայությունը, որի ընթացքում Ջիլ Բայդենն այցելել է նաեւ Ռումինիա։

Բայդենի շրջագայության նպատակն էր աջակցություն հայտնելը փախստականներին Ուկրաինայից եւ դրան սահմանակից երկրներին, որոնք ընդունում են նրանց։ Սլովակիայում նա այցելել է Բրատիսլավա, Կոսիցե քաղաք եւ հանրապետության արեւելքում գտնվող Վիշնե-Նեմեցկե գյուղ։ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Վիշնե-Նիմեցկեից ԱՄՆ առաջին տիկինը կիրակի մեկնել է Ուժգորոդ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ։