ՆԱՍԱ-ի հետազոտողները Մարսի լուսանկարների վրա մութ գծեր են հայտնաբերել, որոնք, ըստ ամենայնի, ջրի հետքեր են: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ գծերն անհետանում են ձմռանը եւ հայտնվում գարնանը, ինչը հիմք է տալիս կարծելու, թե դա կարող է լինել ստորգետնյա աղաջուր:

Ու թեեւ, ըստ հետազոտողների, իրենց դեռ չի հաջողվել հստակ ապացույցներ ստանալ մոլորակի վրա  հեղուկ ջրի առկայության մասին, այդուհանդերձ նրանք կարծում են, որ ջրի հետ կարմիր մոլորակի վրա կարող էր նաեւ կյանք առաջանալ: