Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականներն առաջինն աշխարհում ցողունային բջիջից մկան սպերմատազոիդ են ստացել, ապա այն տեղադրել են դոնոր ձվաբջիջի մեջ, եւ հասել լիարժեք սերնդի, հաղորդել է համալսարանի պաշտոնական կայքը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճապոնացի գիտնականների ձեռքբերումը կարող է ճեղքում դառնալ մարդու անպտղությունը բուժելու հարցում:

«Մենք խորը հետազոտություն ենք անցկացրել մարդու անպտղության մեխանիզմները որոշելու հարցում»,- նշել է պրոֆեսոր Սայտոն:

Սակայն նոր մեթոդի կիրառումը բախվում է բարոյական բնույթի խնդրի, քանի որ բջիջների աճեցումը, որ կարող է դառնալ եւ ձվաբջիջ եւ սպերմատազոիդ, հնարավոր է դարձնում երեխայի ծնունդը միայն մեկ ծնողի մասնակցությամբ: