Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության բոլոր ջանքերին։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լյույոն։

«Մենք աջակցում ենք Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում, երբ Ուկրաինայում պատերազմ է ընթանում։

Ֆրանսիան, որպես Եվրամիությունում նախագահող երկիր, նշում է Հայաստանի կարեւորությունը՝ որպես եվրոպական ընտանիքի անդամ։ Մենք ցանկանում ենք կիսել մեր արժեքները մեր գործընկերների հետ։ Դա արտացոլված է նաեւ CEPA-ում, որի ուղղությամբ մենք քրտնաջան աշխատում ենք: Մենք պատրաստ ենք աշխատել Եվրամիության եւ Հայաստանի կառավարության հետ՝ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդման համար»,- ասաց դեսպանը։