Աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի կայուն լուծմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Մենք առաջարկում ենք աջակցություն այս գործընթացին։ Անցած ամառվա վերջից մենք ՀՀ կառավարությանն ասել ենք, որ պատրաստ ենք ավելին անել, բայց ամեն դեպքում որոշումը կկայանեն երկու երկրները, քանի որ ես ընդամենը միջնորդ եմ։

Միջնորդ լինել չի նշանակում առաջարկներով ու լուծումներով հանդես գալ։ Միջնորդությունը նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր, որի շրջանակում կողմերը կգան ընդհանուր համաձայնության։ Մենք այս հարցում ներգրավում ենք նաեւ գործընկեր երկրներին»,-հավելեց դեսպանը։