Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով զրուցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի շրջանակներում ռուսական նավթի բոլոր ներկրումների արգելման մասին ԵՄ առաջարկը համաձայնեցնելու համար, հայտնում է Ելիսեյան պալատը։

«Կան շփումներ բոլոր մակարդակներով՝ երաշխավորելու համար, որ մենք գլոբալ գործարք կունենանք այս վեցերորդ փաթեթի մասով»,- ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Հունգարիան ռուսական նավթի նկատմամբ պլանավորված էմբարգոյի ամենամոլի քննադատն է։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի ասել էր, որ առաջընթաց է գրանցել Վիկտոր Օրբանի հետ նախագծի շուրջ բանակցություններում։