Մենք միջնորդներ ենք, աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին, բայց ոչ մեկի հետ ուղղակիորեն բանակցություններ չենք վարում։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն։

«Սա չի ենթադրում, որ մենք պետք է որեւէ առաջարկով հանդես գանք։ Մենք կարող ենք աջակցել, որ այդ առաջարկները լինեն բանակցությունների սեղանին։ Մենք կարող ենք նաեւ աջակցություն ցուցաբերել այդ առաջարկների իրականացման գործում։ Մենք ուղղակիորեն չենք կարող առաջարկություններով հանդես գալ»,- ասաց դեսպանը։