Ես հպարտ եմ, որ Հայաստանի կառավարությունն ընդունում է Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը՝ որպես բարեփոխումների հիմք։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«ԵՄ-ն մի շարք քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության հասնելու համար։ Բացի այդ, ջանքեր են գործադրվում ընդլայնելու համագործակցությունը ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում։ Այս համատեքստում ԵՄ-ն սերտորեն համագործակցում է ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։

Աշխատանք է տարվում 2022 թվականի գործողությունների ծրագրի կազմման ուղղությամբ։

Առաջնահերթությունները կլինեն արդարադատության ոլորտում բարեփոխումները, բարեփոխումների գործընթացում կրթության ոլորտի ներգրավումը։ ԵՄ-ն նաեւ անհրաժեշտ է համարում երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումների կատարումը»,- ասել է Վիկտորինը։