Հայաստանն ամեն ինչ անում է Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, հատկապես, որ Հայաստանն ու Եվրոպան երկարամյա գործընկերներ են։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանն այժմ ամեն ինչ անում է, որ վերականգնի իր տեղը։
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները մեծ հաջողությունների են հասել։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է մնում այս հարաբերություններին, հատկապես, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է: Չնայած մի շարք մարտահրավերներին, մենք որոշակի ձեռքբերումներ ունենք ավիացիայի եւ նորարարության ոլորտում համագործակցության մեջ»,- հավելեց Հովհաննիսյանը։





























