Մենք այստեղ ենք այս գործընթացները կանխելու համար։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրություն շարժման հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պահանջները՝ կապված Հայաստանի Տավուշի եւ Արարատի մարզերի գյուղերի հետ։

«Մենք արդեն ասել ենք, որ սա միայն Արցախի խնդիրը չէ, սա էքզիստենցիալ պայքար է։ Մենք ասել ենք, որ Արցախը կորցնելուց հետո կորցնելու ենք Սյունիքը, Գեղարքունիքը և մեր պետությունը։ Ուստի մենք ասում ենք, որ գնալու ենք մինչեւ վերջ։ Այսօր Ադրբեջանը կրկնեց ճիշտ նույնը, ինչ Նիկոլն ու նրա ռեժիմը։ Իբր 5000-ից ավելի մարդ չի մասնակցում ցույցերին, իբր պայքարում են իշխանության համար եւ այլն»,-ասել է Սաղաթելյանը։