Tesla-ի գլխավոր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը կվերականգնի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը Twitter-ում, եթե նրա կողմից սոցիալական ցանցի ձեռքբերումը հաջողությամբ ավարտվի այս տարվա վերջին։

«Ես կվերացնեի մշտական արգելքը»,- ասել է Մասկը երեքշաբթի կեսօրին Financial Times-ին տված հարցազրույցում: «Մեզ մոտ չպետք է մշտական արգելքներ լինեն»։

Ավելին, նա 2020 թվականի հունվարին Թրամփի հաշիվն արգելափակելու Twitter-ի նախնական որոշումն անվանել է «անբարոյական վատ, ավելի ճիշտ, ծայրահեղ հիմար որոշում»։

Այն ժամանակ, 2020 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո Twitter-ն արգելափակել էր Թրամփի հաշիվը՝ «բռնության հետագա հրահրման վտանգի պատճառով»։

Խոսելով մասնավորապես Թրամփի արգելքի տրամաբանության մասին՝ Մասկն ասել է, որ դեռեւս չի արդարացնում մշտական արգելքը։ «Կարծում եմ՝ մշտական արգելքները հիմնովին խաթարում են Twitter-ի՝ որպես քաղաքային հրապարակի հանդեպ վստահությունը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ասել իր կարծիքը»,- ասել է նա: «Եթե կան թվիթներ, որոնք սխալ են եւ վատ, դրանք կամ պետք է ջնջել, կամ անտեսանելի դարձնել, եւ տեղին է ժամանակավոր կասեցումը: Բայց ոչ մշտական արգելքը:

Արգելքը խլացրեց Թրամփի ձայնը, ասել է նա։ «Նա ամրապնդեց դա աջերի մեջ։ Եվ դրա համար դա բարոյապես սխալ է եւ ուղղակի հիմարություն»:

Մասկը բազմիցս Twitter-ն անվանել է ժամանակակից դարաշրջանի «հասարակական քաղաքային հրապարակ»՝ հանրային ֆորումի թվային համարժեք: Այդ նպատակով նա բազմիցս քննադատել է Թրամփի հաշիվն ընդմիշտ արգելելու Twitter-ի որոշումը:

Նույնիսկ եթե Թրամփի հաշիվը վերականգնվի, պարզ չէ՝ կվերադառնա արդյոք Թրամփը: Նա բազմիցս ասել է, որ չի անի դա՝ նախընտրելով սեփական Truth Social սոցիալական ցանցը։