Անդրկովկասում իրավիճակը կարող է փոխվել։ Եթե ​​Ուկրաինան պարտվի, ապա հասկանալի է, որ Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում փոխվելու է, այն ավելի վճռորոշ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «Բաքուն խոսում է ինչ-որ հանձնաժողովի ստեղծման մասին։ Բայրամովն ասել է, որ Բաքուն ներկայացուցիչներ է նշանակել սահմանի սահմանազատման համար։ Բայց Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի վերջնական հայտարարությունը նույնպես վերաբերում է հանձնաժողովին։

Ո՞վ է վերահսկելու սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը՝ Մոսկվան, թե՞ Բրյուսելը (երկու մայրաքաղաքներն էլ հայտարարել են այդ մասին):

Բաքուն ասում է, որ մենք բանակցելու ենք 5 սկզբունքների հիման վրա, իսկ Երեւանն ասում է 6 սկզբունքի մասին։ Ինչպե՞ս կարող եք բանակցել, երբ նույնիսկ սկզբունքների շուրջ համաձայնության չեք եկել: Երկու կողմերն էլ բլեֆ են անում։ Ադրբեջանը շտապում է, հայերը սպասում են ուկրաինական ճգնաժամից հետո Անդրկովկասում իրավիճակի փոփոխության։ Բաքուն հասկանում է, որ իրավիճակը կարող է մի փոքր այլ կերպ ընթանալ, Մոսկվան կարող է համաձայնության գալ Արեւմուտքի հետ, իսկ Արեւմուտքը հեռու է Ադրբեջանի կողմնակից լինելուց»,-նշեց փորձագետը։