Փարիզի տրիբունալի դատավորները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ,  ԱՄԷ-ից գեներալ-մայոր Ահմեդ Նասեր ալ-Ռաիսիի դեմ, հայտնում է AP-ը։

Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ՝ Մեթյու Հեջեսը եւ Ալի Իսա Ահմադը, որոնք կալանավորվել էին ԱՄԷ-ում նախքան ալ-Ռաիսիի՝ Ինտերպոլի նախագահ ընտրվելը, նրա դեմ ցուցմունք կտան Մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների մասնագիտացված դատավարական բաժանմունքում։

Երկու բրիտանացիներ ալ-Ռաիսիի դեմ քրեական հայց են ներկայացրել հոկտեմբերին Փարիզի տրիբունալի դատախազություն՝ համընդհանուր իրավասության սկզբունքի համաձայն։

ԱՄԷ-ն հերքել է մեղադրանքները։

Հեջեսը դոկտորանտ էր ԱՄԷ-ում, երբ 2018-ին նա գրեթե յոթ ամսով բանտարկվեց լրտեսության մեղադրանքով: Նա ասել է, որ իրեն խոշտանգել են եւ երբեմն պահել մեկուսարանում՝ առանց փաստաբանի մուտքի թույլտվության։