Ո’չ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը, ո’չ էլ ոստիկանությունը տվյալներ չունեն, որոնք կհաստատեն հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, ըստ որի «Իրանի քաղաքացին փորձել է թունավորել ջրի աղբյուրը»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք կա՞ն տվյալներ պատահարի մասին, վերոնշյալ կառուցներից բացասական պատասխան է ստացվել:
Նշենք, որ բոլոր աղբյուրները, որոնցից խմելու ջուրը հոսում է ջրմուղ-համակարգ, գտնվում են խիստ հսկողության ներքո, եւ ցանկացած խորհրդավոր «իրանցու», ինչպես նաեւ որեւէ այլ անձի համար չափազանց դժվար է, եթե ոչ անհնարին, հասնել աղբյուրին եւ այնտեղ ինչ-որ բան լցնել:
Բացառված չէ, որ թունավորման փորձի մասին պատմության «նախատիպը» դարձել է մեկ այլ պատմություն` սպանության փորձի վերաբերյալ: Դեռ հունիսի 20-ին հաղորդվում էր, որ Աշտարակի շրջանի ավտոմայրուղու վրա վզի վնասվածքներով հայտնաբերվել է Երեւանի 43-ամյա բնակիչ Արմեն Կարապետյանը, ով աշխատում էր որպես վարորդ «Ռենո Լոգա» տաքսի ծառայությունում:
Նա օպերատիվ մարմիններին պատմել է, որ ենթարկվել է ուղեւորի հարձակմանը, ով փորձել է կտրել իր կոկորդը գրչահատի միջոցով: Այդ հանցագործության մեղադրանքով ձերբակալվել էր Իրանի քաղաքացի Մոհամմեդ Աքբարին:




























