Իրանի հանդեպ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները լրջորեն բարդացնում են հնդկական նավթավերամշակող ընկերությունների վճարումները Իրանին հում նավթի դիմաց: Ինչպես հաղորդում է Bloomberg Businessweek-ը, ամռանը հնդկական ՆՎՁ-ների պարտքը կհասնի 5 մլրդի: Դրանից հետո իրանական մատակարարները դադարեցրել են տեղեկացնել հնդիկ գործընկերներին առաքումների ժամկետների եւ ծավալների մասին: Հնդիկ գործարարները, որոնք մամուլին հայտնել են այդ մասին, նշել են, թե իրենց կառավարությունը հանձնարարել է զերծ մնալ այդ թեմայով խոսակցություններ ծավալելուց:

Տվյալներով չստանալով Իրանից` հնդկական ընկերությունները սկսել են բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերության հետ:

Իրանական ազգային նավթային ընկերությունը իր հերթին հայտնել է, որ Իրանն ու Հնդկաստանը պայմանավորվել են պարտքերը մարել կարճ ժամանակում: պարբերականը նշում է, որ Իրանի եւ Արեւմուտքի բարդ հարաբերությունները այս կամ այն կերպ ազդում են նավթաարդյունաբերության վրա: Որպես հետեւանք միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է Իրանում նավթի արդյունահանման ծավալների անկում: