Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է իր գործընկերոջ հետ քննարկել գլոբալ անվտանգության ու տարածաշրջանային խնդիրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բնականաբար, լավ հնարավորություն կլինի քննարկելու ինչպես տարածաշրջանային զարգացման, այնպես էլ գլոբալ անվտանգության հարցերը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով հինգշաբթի կայանալիք հանդիպումը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, շատ արդյունավետ կլինի։
Նախարարների հանդիպումն ընթանում է Դուշանբեում, որտեղ ուրբաթ կկայանա ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստը։


























