Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցի մասին։
Դուշանբեում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը նշել է, որ Երեւանն ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում սպասում է Պուտինի պետական այցին:
Նրա խոսքով՝ օրակարգում է ՌԴ նախագահի պետական այցի կազմակերպման հարցն է։ «Դա տեղի կունենա տարվա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ժամկետները, իհարկե, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը։





























