Իրանի Խուզիստան նահանգի Շուշ-Դանիել քաղաքի մերձակայքում նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Trend-ը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությանը, պայթյունին հաջորդել է հրդեհը:

Նավթատարը, որով նավթ է առաքվում Լորեստան նահանգի Գելենդար հանքավայրից դեպի Ահվազ քաղաքի «Կարուն» ընկերության նավթավերամշակման գործարան, պատկանում է հարավային տարածաշրջանի իրանական ազգային նավթային ընկերությանը:

Դեպքի վայրում հրշեջներ եւ օպերատիվ խմբեր են աշխատում: Նախնական տեղեկություններով զոհեր եւ վիրավորներ չկան: