Թուրքիայում մեծ աղմուկ հանած ինտերնետ գրաքննությունը, որը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 22-ից, հետաձգվել է 3 ամսով։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հաղորդակցության նախարարության ինտերնետ խորհուրդի նախագահ Սերհաթ Օզերը հայտնել է, թե օգոստոսի 22-ից ուժի մեջ մտնող «Անվտանգ ինտերնետ ծառայություն»-ը հետաձգվում է 3 ամսով՝ ծառայության մեջ որոշ փոփոխություններ անելու եւ ինտերնետ գործարկողների համար լրացուցիչ պայմաններ ստեղծելու համար։

Նշենք, որ Թուրքիայում ինտերնետի գրաքննության մասին որոշումը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել։ Իրենց Anonymous կոչող միջազգային հաքերների խումբը մի քանի անգամ հարձակում է գործել Թուրքիայի պետական կայքերի դեմ՝ բողոքելով ինտերնետ գրաքննության մասին որոշման դեմ: