Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է անվանակարգային մրցույթ եւ կոչ է անում  բոլոր  իրավաբանական եւ ֆիզիկական անձանց   ակտիվորեն   մասնակցել  քաղաքի բարեկարգման աշխատանքներին: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնությունը նպատակ ունի գնահատել եւ խրախուսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող  կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել ու օրինակելի ձեւով կանաչապատել են իրենց հարակից տարածքները: Անվանակարգային մրցույթի շրջանակում  կներառվեն նաեւ անտարբեր սուբյեկտների անբարեկարգ տարածքները:

Մրցույթը կանցկացվի երկու փուլով.

ա) տարածքային փուլ - վարչական շրջաններ,  
բ) քաղաքային փուլ - քաղաքապետարան:

Սահմանված անվանակարգերն են.

- Լավագույն
- Վատ

Անվանակարգերում կարող են ներկայացվել.

- Բակային տարածքները
- Վարձակալած այգիները
- Դպրոցները
- Մանկապարտեզները
- Ուսումնական հաստատությունները 
- Գրասենյակները
- Սրճարանները
- Ռեստորանները
- Խանութները
- Գազալցակայանները
- Բենզալցակայանները
- Շուկաները

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 15-ին: Մրցույթի առաջին փուլի արդյունքները կամփոփվեն վարչական շրջաններում եւ կներկայացվեն Երեւանի քաղաքապետարան: Մրցութային հանձնաժողովի  ամփոփումից  հետո արդյունքները եւ մրցանակները կներկայացվեն  հանրությանը: