Վերնիսաժում, ուր վաճառվում են ձեռագործ արվեստի նմուշներ, այսօր սկսում է տիրել մոնոպոլիան եւ կոռուպցիոն երեւույթները: Այս մասին ասել են «Խոսքի Իրավունք» միավորմանը դիմած վաճառողները: Վենիսաժի վաճառողները խիստ մտահոգություն են հայտնել այնտեղ տիրող «խայտառակ» իրավիճակից: Նրանց խոսքով` իրենց մոտենում եւ ապօրինաբար ստիպում են հրաժարվել իրենց առեւտրային տաղավարներից: «Այդ ամենը ուղեկցվում է փողոցային լկտի պահվածքով եւ հայհոյանքներով, որոնք հայ տղամարդը հասցեագրում է հայ կնոջը»,- ասել են նրանք:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, որ քաղաքապետարանը մտադիր չէ արգելել Հանրապետության հրապարակի մոտակայքում՝ «Վերնիսաժի» տարածքում գործող առեւտուրը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակով Վերնիսաժը փակ է, այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի մարդիկ ավելի հարմարավետ պայմաններում առեւտուր անեն:




























