Գերմանիայում Համբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող Ալստեր արհեստական լճում տեղադրել են լողացող շիկահերի արձանը, հաղորդում է BATANGAS Today-ը:

Պողպատից ու ստրոֆոմից (պենոպլաստե փաթեթավորման նյութ) պատրաստավծ արձանը տեղադրվել է գովազդի համբուրգցի մասնագետ Օլիվեր Ֆոսի նախաձեռնությամբ:

Ջրի մեջ երեւում է միայն կնոջ ներկված շրթունքներն ու աչքերը, ինչպես նաեւ մերկ ծնկները: Մոտ 30 մետր բարձրություն ունեցող «շիկահերը» կշռում է 2 տոննա: Քանդակն Ալստեր լճում կմնա 10 օր: