Հայտնի է դարձել Երեւանի Խանջյան փողոցում օգոստոսի 3-ի ուշ երեկոյան տեղի ունեցած վրաերթից մահացած երիտասարդ կնոջ ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 29-ամյա Ռոմիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան մի կնոջ:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` ժամը 23.10-ին մահացել է:

Պարզվել է, որ տուժողը 27-ամյա Մարիամ Դարբինյանն է: