Լիբիայի իշխանությունները հերքել են ՆԱՏՕ-ի ավիահարվածների արդյունքում Մուամար Քադաֆիի կրտսեր որդու` Համիս ալ-Քադաֆիի մահվան մասին լուրերը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա սուտ է: Ապստամբները հորինել են այդ լուրը, որ թաքցնեն սեփական սպանությունները»,- ասել է Մուսա Իբրահիմը:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, այսօր ապստամբների ներկայացուցիչը հայտնել էր, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը մահացել է ավիահարվածի արդյունքում:




























