NASA-ն առաջին անգամ Յուպիտերի ուղածրային արբայնակը տիեզերք կուղարկի արեւային էներգիայով: 1.1 դոլար արժողությամբ Juno արբանյակի թռիչքը նշանակված է այսօր` օգոստոսի 5-ին, Կաննավերալ հրվանդանից:
Պլուտոնի մարտկոցի փոխարեն գիտնականները որոշել են 18 հազար արեւային պանելներ տեղադրել արբանյակի երեք թեւերի վրա: Հաշվի առնելով էներգիայի աղբյուրը` արբանյակը պետք է մշտապես մնա մոլորակի արեւային հատվածում:
Արբանյակի սենսորներն ուսումնասիրելու են մոլորակի բաղադրությունը, ջերմաստիճանը եւ այլ չափորոշիչներ: Ծրագրվում է տեղեկություններ հավաքել Յուպիտերը բնութագրող նշանավոր գունային գծերի մասին, եւ բացի այս հաշվարկել մոլորակի վրա ջրի պարունակությունը: Դա կօգնի պարզելու թթվածնի կոնցենտրացիան Արեգակնային համակարգի գոյացման ժամանակ:




























