Սուդանի իշխանությունները 3 ժամով հետաձգել են ՄԱԿ-ի վիրավոր խաղաղապահների տարհանումը` սպառնալով ռմբակոծել նրանց ուղղաթիռները: Այդ մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչին: Խաղաղապահները վիրավորվել էին Հյուսիսային եւ Հարավային Սուդանների միջեւ վիճահարույց Աբեյ նահանգում:
Խաղաղապահները ներառված էին Աբեյում տեղակայված ՄԱԿ-ի անվտանգության ժամանակավոր ուժերում (UNISFA), որտեղ 1500 մարդ է հաշվվում, եւ որը համալրված էր հարեւան Եթովպիայի զինծառայողներով: Նրանց ավտոմեքենան պայթել է ռումբի վրա: Զինվորներից մեկը տեղում մահացել է, մյուս երեքը` վիրավորվել, որի հետեւանքվ ավելի ուշ մահացել են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հարցի կապակցությամբ դիմել է Սուդանի իշխանություններին, հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեն Լերուան: Նա նշել է, որ Սուդանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բժշկական թռիչքներ կարող են իրականացվել առանց թույլտվության:




























