Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Ուսման,  կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.

Անձնագիր կամ ծննդյան վկայական

Համաձայնագիր` ծնողների կամ խնամակալի կողմից

Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)

Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ

Լուսանկար 4x (3 x 4)

Դիմում

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 25-ը: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ ժամը` 10:00 մինչեւ 16:00: