Չիլիի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հարյուր ուսանողների, որոնք բողոքի ցույցի էին ելել Սանտյագո եւ այլ քաղաքներում կրթական բարեփոխման պահանջով: Այդ մասին հաղորդում են մի շարք լատինաամերիկյան լրատվամիջոցներ: Կառավարության գլխավոր քարտուղար Անդրես Չեդվիկը հայտարարել է, թե ուսանողների հետ բախումների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 90 ոստիկաններ: Վիրավոր ուսանողների թիվը նա չի հրապարակել:

Ինչ վերաբերում է ձերբակալություններին, սկզբում նշվում էր 235 թիվը (վենեսուելական Periodiquito), սակայն այժմ հասել է 900-ի  (մեքսիկական Cronica de Hoy):