Մոսկվայի արեւմուտքում, Պոկլոննայա լեռան վրա գտնվող մզկիթի մոտ հրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես «ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից, վարկածներից մեկով, կովկասյան արտաքինով տղամարդը մտել է մզկիթի անկյունն` իր կարիքները հոգալու համար: Այդ պահին նրան դիտողություն է արել հավատացյալներից մեկը: Տղամարդկանց միջեւ վեճ է սկսվել, որն ավարտվել է նրանցից մեկի վիրավորմամբ:

Չի բացառվում նաեւ, որ վեճի պատճառը այլ լինի: