Փարիզի մետրոյով երթեւեկելիս ֆրանսիացի նախկին նախարարի, ներկայումս «Ժողովրդական շարժում միավորում» (UMP) կուսակցության տարածաշրջանային խորհրդական Ռոժե Կառուշիի մոտից գողացել են iPhone-ը:
Ինչպես հաղորդում է Le Parisien թերթը, հեռախոսի մեջ, ի թիվս այլոց, եղել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հեռախոսահամարը:
Տուժածը հումորովե է վերաբերել գողությանը: «Ի վերջո, սա վկայությունն է այն փաստի, որ ես մետրոյով եմ երթեւեկում»,-հայտարարել է նա:




























