Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 16-րդ շենքի թիվ 11 բնակարանում, օգոստոսի 5-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Ա.Խաչատրյանին պատկանող բնակարանում 3 կգ գազի բալոնի բռնկումից այրվել է պատշգամբի կախովի առաստաղը` 7 քմ. մակերեսով:

Հրդեհի հետեւանքով թեթեւ այրվածքներ է ստացել տան բնակիչ 42-ամյա Կարինե Խաչատրյանը: