ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Մանվել Բադալյանի գլխավորությամբ եւ քննարկել քաղծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը կարեւորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջեւ ակտիվ փոխգործակցությունը:
Երկուստեք կարեւորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք:




























