Փարիզում, օգոստոսի 5-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրեւը ջրով է լցրել քաղաքի մետրոպոլիտենն ու փողոցները, հաղորդում է  Le Parisien թերթը:

Ջրի հեղեղի հետեւանքով դադարեցվել է երկկողմ երթեւեկությունը` 500 մետր շառավղով: Ֆրանսիական մետրոյի որոշ երթուղիների շարժը նույնպես որոշ ժամանակով դադարեցվել է:

Ականատես վարորդներից մեկի վկայությամբ, իր մեքենան ամբողջությամբ պատվել է ջրով: Նա նկատել է, որ կողքից լողում է մեկ այլ մեքենա:

Երեկոյան կողմ ջրի հոսքը չեզոքացվել է` դրենաժային աշխատանքների շնորհիվ: