Բրազիալական Սան Պաուլու քաղաքի սեռական փոքրամասնությունների կազմակերպությունները պահանջել են ընթացք չտալ տեղական պատգամավորների` հետերոսեքսուալների շքերթ անցկացնելու նախաձեռնությանը: Նրանց կարծիքով` այդ ակցիան «ատելություն է սերմանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ եւ նսեմացնում իրենց արդար գործը»:
Ճնշումն այնքան ուժեղ է եղել, որ թեեւ պատգամավորների մեծամասնությունը կողմ է եղել շքերթի անցկացմանը, բայց քաղաքապետը դեռեւս համապատասխան փաստաթուղթը չի ստորագրել:



























