Եվրոպական առանցքային երկրների առաջնորդները կրկին քննարկում են եվրագոտու տարածքում միասնական պարտատոմսեր թողարկելու գաղափարը: Ինչպես հաղորդում է ֆրանսիական Figaro թերթը, համապատասխան գաղափարը օգոստոսի 5-ին քննարկման առարկա է դարձրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, եվրոպական ֆինանսական շուկաներում մեկշաբաթյա անկումից հետո:

Ֆրանսիայի ղեկավարը հեռախոսով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետներ Սիլվիո Բեռլուսկոնիի եւ Խոսե Լուիս Սապատերոյի  հետ, ինչպես նաեւ քննարկումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Բեռլուսկոնին հավանություն է տվել Սարկոզիի այն մտքին, որ պետք է մի քանի ժամ սպասել Մեծ ութնյակի երկրների ֆինանսական ղեկավարների հանդիպմանը: «Իրավիճակը շատ բարդ է, եւ ուղղորդված ջանքեր է պահանջում: Պետք է ընդունել, որ աշխարհը հայտնվել է գլոբալ ֆինանսական ճգնաժամում, որը բոլոր երկրներին է շոշափում»,-հավելել է նա: