«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար բոնուսային ծրագրի մեկնարկի մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ 2011թ-ի նոյեմբերի 6-ը ԱՊՀ երկների Beeline ցանցերից ստացված մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի դիմաց Հայաստանի Beeline բջջային կապի բաժանորդը կստանա բոնուս` 3 դրամի չափով:
Բոնուսը հաշվանցվում է զանգի առաջին 30 րոպեների ընթացքում խոսակցության յուրաքանչյուր լիարժեք րոպեի դիմաց: Կուտակված բոնուսային գումարը կարող է ծախսվել դեպի ՀՀ բջջային եւ ֆիքսված ցանցեր զանգեր կատարելու կամ SMS-հաղորդագրություններ ուղարկելու համար:
Անվճար միացնել բոնուսային ծրագիրը կարելի է զանգահարելով 0674333 հատուկ համարին, հավաքելով *333# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 333 տեքստով: «SMS ամառ» ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 0674330 հատուկ համարին, *330# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 330 տեքստով SMS հաղորդագրությունով: Կուտակված բոնուսի մասին տեղեկություն կարելի է ստանալ հավաքելով *103# USSD-հրահանգը: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդից բաժանորդավճար չի գանձվում:




























