Վերջին 5 տարվա մեջ Երկրի վրա ամենաուժեղ մագնիսային փոթորիկն սկսվել է շաբաթ երեկոյան` օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը:
«Իրադարձություննսկսվել է օգոստոսի 5-ին` մոսկովյան ժամանակով ժամը 22:00-ին եւ հարվածի բնույթ է կրել: Տատանումների մեծությունը մի քանի տասնյակ րոպեներում 2 հերցից (3 բալ 10 բալանոց սանդղակով) հասել է 8 հերցի (9 բալ)»,-ասված է Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենգենյան աստղագիտության լաբորատորիայի հաղորդագրության մեջ:
Մագնիսային փոթորիկը դեռ շարունակվում է:
Գիտնականների խոսքով, վերջին անգամ նման ուժգնությամբ փոթորիկ եղել է 2006 թ. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը:
Նրա խոսքով, ներկա մագնիսային փոթորիկը անսպասելի էր, եւ չէր կանխատեսվել տիեզերական եղանակների եւ ոչ մի կենտրոնի կողմից:




























