Սանկտ Պետերբուրգի պետական նվագախումբը համերգներով հանդես կգա Երեւանում եւ Գյումրիում:
Նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի, Վերա Գորոդովսկայայի, Ռիմսկի- Կորսակովի, Անդրեյ Կորոբեյնիկովի եւ հանրահայտ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Համերգները կանցկացվեն օգոստոսի 27 –ից սեպտեմբերի 2 –ը: Եզրափակիչ համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 2-ին:




























