Օգոստոսի 5-ին Օրենբուրգի դատարանը դատավճիռ է կայացրել Ռաշիդ Խաչատրյանի հանցավոր խմբավորման մեջ մտնող հանցագործների նկատմամբ:

Դատավճիռը կայացվել է երկու օրվա ընթացքում` Քրեական օրենսգրքի 140 հատոր, 15 ֆիգուրանտ եւ հանցագործության տասնյակ դրվագներ:

Դատարանը վճռել է հանցագործ խմբավորման ղեկավար Ռաշիդ Խաչատրյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման: Աստիճանակարգությամբ նրանից հետո գտնվող Կուլչարովին` 20, «նայողներ» Ավերկիեւին, Մատվեեւին` 10, Նեմեսկուլիեւին` 12 տարվա ազատազրկման, իսկ Կոպչենովին, Չերնյակինին` դատապարտել 8 տարվա ազատազրկման, հաղորդում է «Օրենբուրգ» հեռուստաընկերությունը:

Խաչատրյանի իրավաբանները ակնկալում էին, որ իրենց պաշտպանյալը անմեղ կճանաչվի: «Նրան դատեցին աղմկոտ անվան համար: Իրական հանցագործություններ չեն ապացուցվել»,-գտնում է Խաչատրյանի իրավապաշտպան Վիտալի Կոբզիեւը: Նրանք պնդում են, որ երդվյալ ատենակալների դատարանը միտումնավոր չցանկացավ լսել պաշպանող կողմի փաստարկները: Հանցագործ խմբավորում, իրականում, չի եղել:

Բացի այդ, մեղադրական դատավճիռը դեռ չի նշանակում, որ Ռաշիդը դադարում է ղեկավարել հանցագործ աշխարհը: «Ոչ ոք նրան չի զրկել «օրենքով գող»-ի կարգավիճակից: Նա մնում է այդպիսին մինչ օրս»,-հայտարարել է Օրենբուրգի քրեակատարողական հիմնարկի ղեկավարի տեղակալ Վիտալի Ավդիեւը: