Լիբանանը պատրաստվում է ճանաչել Պաղեստինյան պետությունը: Այդ մասին հաղորդել է լիբանանյան Daily Star Lebanon թերթը: Նշվում է, որ հարցը քննարկելու նպատակով Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը պատրաստվում է Լիբանան մեկնել օգոստոսի կեսերին` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրավերով:

Լիբանանյան կողմից Մահմուդ Աբասի այցի մասին հաղորդագրություն դեռեւս չի հրապարակվել:

Նշենք, որ Լիբանանը միակ արաբական պետությունն է, որը  դեռեւս չի ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահությունն ստանձնում է Լիբանանը: Հենց այդ շրջանում է Պաղեստինը նախատեսում իր անկախության ճանաչման արշավը ՄԱԿ-ում: