Թուրքական թրեյլերը Բաթումում վրաերթի է ենթարկել միջին տարիքի մի կնոջ, որը մահացել է:
Ինչպես ոստիկանությանը հայտնել են ականատեսները, կինը օգոստոսի 6-ի գիշերն անցնելիս է եղել փողոցով, երբ նրան հարվածել է թուրքական համարանիշներով թրեյլերը, իսկ վարորդը փախուստի է դիմել:
«Գրուզիա online»-ի փոխանցմամբ, Թրեյլերը, խախտելով Վրաստանում երթեւեկության կանոնները, երթեւեկել է ոչ տարանցիկ մայրուղով:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործին:




























