Շիրակի մարզի որոշ գյուղացիական տնտեսություններին սպառնում է երաշտը, եղանակային չոր պայմանները զգալիորեն խոչընդոտել են գյուղացիական աշխատանքներին: Շուրջ 15 օր է մարզում իրականացվում է աշնանացան ցորենի, եւ գարնանացան գարու բերքահավաքը:
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ`այն համայնքերում, որտեղ կա ոռոգման խնդիր, բերքի զգալի կորուստ է սպասվում:
Իսկ ինքնահոս ոռոգում կատարելը խնդրի լուծում չի համարվում: Երաշտի դեմ պայքարել մասնագետների գնահատմամբ հնարավոր չէ: Շիրակի մարզի հիդրոմետ ծառայությունից էլ նշում են. վերջին անգամ նման շոգ եղանակ գրանցվել է 1986 թվականին: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում նորմայից բարձր է 2-3 աստիճանով:



























