ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 400 գնդակ:
Բացի ինքնաձիգից, հակառակորդը կիրառել է նաեւ դիպուկահար «Սեւ նետ» եւ «СВД» տեսակի հրազեն, ինրպես նաեւ «ПК» եւ «ДШК» տեսակի գնդացիր:
ԼՂՀ պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի ռեժիմը եւ վստահորեն կատարել ռազմական հերթապահությունը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ տեղեկատվության եւ քարոզչության բաժնից:




























