Օգոստոսի 7-ի գիշերը Լոնդոնի Տոտենհեմ շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Մասնակցել են մոտ 300 տեղացիներ, որոնք ոստիկանների վրա նետել են քարեր եւ հրակայուն հեղուկով շշեր: Այրվել են ոստիկանական երկու ավտոմեքենա, մեկ երթուղային ավտոբուս, մոտակա խանութները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բախումներից հետո 8 ոստիկան հոսպիտալացվել է:Հաղորդվում է, որ անկարգությունները յուրօրինակ պատասխանն են եղել անցած հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի:
Հիշեցնենք, որ ոստիկանները փորձել էին ձերբակալել չորս երեխայի հայր, 29-ամյա բրիտանացի Մարկ Դագանին, որը փախուստի էր դիմել տաքսիով: Ոստիկանները հետապնդել էին նրան, եւ փոխհրաձգության արդյունքում Դագանը սպանվել էր:




























