Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանձնարարականով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 9-ին կմեկնի Սիրիա:Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, բանակցությունների ընթացքում Դավութօղլուն Թուրքիայի ուղերձը կփոխանցի սիրիական իշխանություններին:
«Մեր համբերությունը հատվում է»,-նշել է Թուրքիայի վարչապետը:Էրդողանի խոսքով` Սիրիայում կատարվածը Թուրքիայի համար «ներքին խնդիր է», քանի որ երկու երկրներն ունեն 850-կիլոմետրանոց սահման, հարազատներ, պատմական ու մշակութային կապեր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Սիրիայում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել էին մարտի կեսերին: Սիրիական իրավապաշտպանների տվյալներով` ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միեջեւ բախումների արդյունքում զոհվել է մոտ 2 000 մարդ, եւս 3 հազարն անհետ կորած է համարվում:




























